Ներքին 19 րոպե առաջ - 14:41 14-11-2026

Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց

«Արմեն Գրիգորյանի ասածից ես ուրիշ հետևության կարող եմ գալ. եթե իր տված ինֆորմացիան ճիշտ է, ուրեմն 2025-ին այնպիսի վիճակ է եղել, որ գտնվել են հինգ րոպե պակաս պատերազմի ռեժիմում։ Եթե դա էդպես է․ ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը։ Դա միակ եզրակացությունն է, եթե, իհարկե, Արմեն Գրիգորյանի պնդումները ճիշտ են»,- Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությանը, որ 2025 թվականի մարտ-ապրիլին պատերազմի վտանգն այնքան բարձր է եղել, որ ԱՄՆ դեսպանատունը քննարկել է տարհանման հարցը, ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Անդրադառնալով Գրիգորյանի այն պնդմանը, թե պաշտոնավարման տարիներին ինքը փորձել է իշխանության ներսում կանխել որոշ գործընթացներ, քաղաքագետը թերահավատություն է հայտնել՝ հիշեցնելով նախկին պաշտոնյայի նախորդ տարիների հայտարարությունները։

«Ես որևէ հրապարակային հայտարարություն անցած տարիներին չեմ լսել Արմեն Գրիգորյանից, որն ինձ հիմք կտար ենթադրել, որ նա Նիկոլ Փաշինյանից տարբերվող դիրքորոշում ունի։ Հակառակը, ես մի շարք էպատաժային հայտարարություններ կարող եմ հիշեցնել. օրինակ, երբ զգուշացնում էին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը կարող է բերել հացահատիկի դեֆիցիտի, ասում էր՝ կօգտագործենք բրինձ, կամ Ղարաբաղի անկման վերաբերյալ ամեն ինչ տեղավորում էր բացառապես Ռուսաստանի գրպանում»,- հիշեցրեց քաղաքագետը։

Խոսելով Արմեն Գրիգորյանի քաղաքական ակտիվացման դրդապատճառների մասին՝ Սուրենյանցը մի քանի վարկած առաջ քաշեց։

«Դժվարանում եմ ասել, թե որոնք են Արմեն Գրիգորյանի ակտիվացման մոտիվները։ Դա կարող է լինել այն, որ Նիկոլ Փաշինյանից հեռանալով՝ նրա մոտ ռացիոնալ մտածողության ծիլեր են հայտնվել, կամ գուցե փորձում է մասնակցել Փաշինյանի հայտարարած «պետական ընդդիմության» քաստինգին։ Հնարավոր է նաև, որ նա արևմտյան շրջանակների հորդորով է ակտիվացել, որոնք համարում են, որ Փաշինյանն այլևս մաշված է և փորձում են նրան իշխանական շրջանակներից փոխարինող գտնել»,- ընդգծեց քաղաքագետը։

Միաժամանակ Սուրենյանցը չբացառեց նաև անձնական վիրավորվածության գործոնը՝ հիշեցնելով պաշտոնանկության հանգամանքները։

«Ի վերջո, Արմեն Գրիգորյանը հեռացել է ԱԽ քարտուղարի պաշտոնից ոչ թե քաղաքական տարաձայնությունների պատճառով, այլ նրան ուղղակի գործից հանել են, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր մերձավորներից Ալեն Սիմոնյանին տեղավորելու խնդիր ուներ։ Այս բոլոր գործոններից որն է իրականը, շատ մոտ ապագայում կպարզվի, որովհետև ակնհայտորեն հենց այնպես այդ հոդվածը չի գրվել, այս հարցազրույցն էլ հենց այնպես չի տրվել»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։

Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրգորյանը «ՍիվիլՆեթի» տաղավարում հայտարարել է, որ 2025 թվականի մարտ-ապրիլին պատերազմի վտանգն այնքան բարձր է եղել, որ ԱՄՆ դեսպանատունը քննարկել է տարհանման հարցը։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված