«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրել է.
«Օրեր առաջ հանդիպեցինք Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Վեհափառ Հայրապետին ներկայացրեցինք ազգային բարերար, Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ, ապօրինի բանտարկության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի հովանու ներքո իրականացվող հայրենանպաստ ծրագրերի արդյունքները:
Մասնավորապես, հանդիպման ընթացքին ադրադարձանք Armat Media-ի հետ համատեղ իրականացվող «Հայոց Եկեղեցու Պատմություն» նախագծի ընթացքին, հաղորդաշարի ապագայի հետ կապված փոխադարձ պատկերացումներով կիսվեցինք ծերունազարդ Հովվապետի հետ:
Հայոց Հայրապետը մեզ փոխանցեց մեր ծրագրերին վերաբերելիք իր հայրական խրատներն ու խորհուրդները:
Հաղորդման 20-րդ հոբելյանական հաղորդմանն ընդառաջ ստացանք հայոց շնորհազարդ Հայրապետի օրհնությունը` շարունակելու մեր ճանապարհը` ավելի մեծ վճռականությամբ:
Աստված օգնական, Վեհափառ Տեր, և մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ Աջոյն»: