Արտաքին 9 րոպե առաջ - 12:10 14-11-2026

Եվրամիությանը 500 մլրդ եվրո է հարկավոր ԱԲ-ն զարգացնելու համար․ Ֆոն դեր Լայեն

Եվրամիությանն անհրաժեշտ է 500 մլրդ եվրոյի ներդրում ներգրավել արհեստական բանականության զարգացման, այդ թվում՝ ԱԲ առաջադեմ մոդելների ստեղծման, միկրոչիպերի և այլ սարքավորումների արտադրության համար։ Այս մասին Դուբլինում ԵՄ առաջնորդների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում ավելի շատ տեխնոլոգիական ստարտափներ են հիմնվում, քան ԱՄՆ-ում, սակայն դրանց մեծ մասը բիզնեսն ընդլայնելու համար անհրաժեշտ աջակցություն չի ստանում։

Ոլորտի զարգացման նպատակով Եվրամիությունը պետք է մասնավոր ներդրումներ ներգրավի, բարեփոխի ներդրումային կանոնակարգերն ու համաձայնության գա նորարարություններին աջակցող հիմնադրամների ստեղծման շուրջ։ Ֆոն դեր Լայենը նաև հայտնել է, որ պատրաստվում է Եվրոպայի տեխնոլոգիական ինքնիշխանության ֆինանսավորման ավելացմանն ուղղված հավակնոտ առաջարկ ներկայացնել։

Արհեստական բանականության ոլորտում ներդրումների ծավալների մեծացումը կոչված է նվազեցնելու ԵՄ կախվածությունն ամերիկյան ու չինական տեխնոլոգիաներից։