ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կհանդիպեն հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) ամենամյա համաժողովի շրջանակներում։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Օլիվիա Ուելսը հաստատել է լրատվամիջոցների ավելի վաղ հրապարակված հաղորդագրությունները։ Գրում է
DW-ն։
Նրա խոսքով՝ այս երկրների պետությունների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպման գլխավոր թեման կլինի միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակումը։ «Մենք չենք սպասում որևէ համաձայնագրի կնքմանը։ Ես սա կբնութագրեի որպես սկզբնական փուլ, որպես սկզբնական զրույց՝ առնվազն ղեկավարության մակարդակով՝ այս երկրների միջև», - CNN-ին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Քննարկումները կարող են նաև անդրադառնալ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին, հաղորդում է The New York Post-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի պաշտոնյային։ Ըստ մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի, Ուկրաինայի պատերազմի դադարեցման հարցը, հավանաբար, չի քննարկվի առաջնորդների կողմից հանդիպման ժամանակ։
«Չինաստանը այս գործընթացի կողմ չէ, ուստի Ուկրաինայի հարցը այստեղ քննարկելը տեղին չէ », - բացատրել է պաշտոնյան։ Նա նաև նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև երկկողմ հանդիպում նախատեսված չէ։