«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը շատ առատաձեռն է գտնվել եւ օրեր առաջ՝ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակի կապակցությամբ, համակարգի կայացմանն ու զարգացմանը նպաստելու, համայնքային կյանքում ունեցած ավանդի և համայնքի առաջընթացին ուղղված գործունեության համար համայնքապետարանի քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, աշխատակազմի ղեկավարին, աշխատակազմի բաժինների պետերին, Արտաշատ համայնքի ավագանու անդամներին պարգևատրել 1 շնորհակալագրով և նվիրել AWI ապրանքանիշի ձեռքի ժամացույց, որի արժեքը՝ ըստ մոդելների, 60 հազար դրամից մինչեւ 1մլն 500 հազար դրամ է:
Փորձեցինք Արտաշատի համայնքապետարանից ճշտել, թե քանի ժամացույց են գնել, եւ որքան են համայնքի բյուջեից ծախսել այդ օրվա միջոցառման վրա: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գոռ Նազարյանն ասաց` բոլոր հարցերը միայն գրավոր, քանի որ չի հիշում թե քանի ժամացույց են առել եւ որքան գումարով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։