Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 10 րոպե առաջ - 11:59 13-11-2026

Սևանում տնետուն տվյալներ են հավաքում. ՈւՀ-ն երկընտրանքի մեջ է՝ աշխատե՞լ, թե՞ բոյկոտել. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, սկսվել են հին ու ծանոթ ընտրական խաղերը: Թեերթի խմբագրություն ահազանգած սեւանցին հայտնեց, որ վերջին օրերին անհայտ անձինք շրջում են բնակարաններով ու առանձնատներով` ցուցակները ձեռքներին, եւ հետաքրքրվում, թե կոնկրետ ովքեր են բնակվում տվյալ հասցեում, գրանցված են, թե ոչ:

Թերթի հարցին, թե ում անունից են ներկայանում այդ անձինք, քաղաքացին պատասխանեց` համայնքապետի թեկնածուների «մարդիկ են»։ Նշենք, որ, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրողների ցուցակների կազմումը, վարումն ու ճշգրտումը բացառապես պետական լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գործառույթն են։ Որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ, վստահված անձ կամ քարոզիչ իրավունք չունի պետական մարմնի փոխարեն բնակարանային շրջայցեր կատարել ու պաշտոնական տվյալներ հավաքագրել այն մասին, թե ով է ապրում տվյալ հասցեում եւ ով՝ բացակայում»։
--
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բաբայանը նշանակվել է Թեղուտի հանքավայրի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։
--
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, մինչև տարեվերջ սպասվում են հոգևորականների վերաբերյալ նոր բացահայտումներ։

«Մասյացոտնի Սարոյանը նենց դոսյե ա տվել, թող ու փախի»,- իրենցից գոհ-գոհ ասում են իշխանականները»։
--
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ուժեղ Հայաստան» խմբակցությունում ներքին թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված Ազգային ժողովում հետագա գործունեության հետ։ Բանն այն է, որ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո խմբակցությունում տարաձայնություններ են առաջացել՝ արդյոք ստեղծված իրավիճակում ճիշտ է շարունակել խորհրդարանական աշխատանքը, թե՞ պետք է բոյկոտել ԱԺ նիստերն ու հրաժարվել դրանց մասնակցությունից։

Թերթի տեղեկություններով՝ խմբակցության մի հատվածը պնդում է, որ ստեղծված իրավիճակում պետք է ընդհանրապես չմասնակցել խորհրդարանի աշխատանքներին՝ այդ կերպ արտահայտելով իրենց քաղաքական դիրքորոշումը։
--

Ամենից շատ դիտված