Արտաքին 10 րոպե առաջ - 11:51 13-11-2026

Ադրբեջանը պատրաստվում է ավելացնել Եվրոպային մատակարարվող գազի ծավալները

Ադրբեջանը պլանավորում է ավելացնել Եվրոպա գազի մատակարարումը՝ նոր հանքավայրեր հայտնաբերելու միջոցով, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Նոյեմբերի 12-ին Ալիևը մասնակցել է Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Մրցունակ Եվրոպայի կառուցում. նորարարություն, կապակցվածություն և մատչելի էներգիա» թեմայով կլոր սեղանի քննարկմանը։

Անդրադառնալով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի դերին՝ նա նշել է 2022 թվականին ստորագրված՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ Ադրբեջանի և Եվրամիության միջև փոխըմբռնման հուշագիրը։

Նա հայտնել է, որ այդ ժամանակվանից ի վեր երկրից Եվրամիություն գազի մատակարարումները 8 միլիարդից աճել են մինչև 13 միլիարդ խորանարդ մետր։ Սա կազմում է Ադրբեջանի արտահանման գրեթե կեսը։

Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին՝ ընդգծելով այս առումով նոր հանքավայրերի հայտնաբերումը։

Ամենից շատ դիտված