Հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանն ընդգրկվել է Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն։Ուկրաինական կողմը որպես պատճառ նշում է նրա աջակցությունը «հատուկ ռազմական գործողությանը»։
Բացի այդ, Գալուստյանի տվյալների քարտում նշվում է, որ նա այցելել է Ղրիմ՝ միջոցառումների մասնակցելու և ֆիլմեր նկարահանելու նպատակով։
Առանձին նշվում է նաև, որ դերասանը Համառուսաստանյան «Յունարմիա» ռազմահայրենասիրական հասարակական շարժման ղեկավար կազմի անդամ է։