Խորհրդարանը կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել:
Օրակարգում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն է։ Ըստ տեղեկությունների՝ առաջարկվող նախագիծը վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, ավելի կոնկրետ՝ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների նկատմամբ օրենքի որոշ դրույթների կիրառման առանձնահատկություններ սահմանելուն։