Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, Ինստագրամի իր էջում հայտնել է, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։
Նա հարցուպատասխան է կազմակերպել հետևորդների հետ, որի ընթացքում օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք առաջիկայում հանգստի մեկնելու ծրագրեր ունի։ Ի պատասխան՝ Էլիզը նշել է, որ իր ծրագրերը միայն հանգստով չեն սահմանափակվում։
«Պլանավորում եմ Հայաստանից գնալ։ Պատկերացնո՞ւմ եք ինձ ուրիշ երկրում ապրելիս»,- գրել է նա։
Էլիզի հրապարակումը հուշում է, որ նա մտածում է մեկ այլ երկրում բնակություն հաստատելու մասին։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե որ երկիր է պատրաստվում տեղափոխվել, երբ է նախատեսում այդ քայլն իրականացնել և ինչն է նման որոշման պատճառը։
Նա առաջիկա ծրագրերի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։