Մամուլ 3 տարի առաջ - 09:06 18-01-2023

Էդուարդ Աղաջանյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից. դեսպան դառնալու ցանկություն ունի. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է ղեկավարում, առաջիկայում լքելու է այդ պաշտոնը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էդուարդ Աղաջանյանի՝ դեսպան նշանակվելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս շատ հիասթափված է իր քաղաքական ուժից, ավելին՝ վերջին շրջանում շփում չի ունեցել անգամ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կուսակիցների հետ քննարկումների ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ նպատակ ունի երկրից հեռանալու, սակայն կոնկրետ երկիր չի նշել: Աղաջանյանը նաեւ հայտարարել է, որ այլեւս ցանկություն չունի այստեղ ապրելու եւ աշխատելու: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Էդուարդ Աղաջանյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:

Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ պատգամավորը հրաժարվել է ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կղեկավարի Սարգիս Խանդանյանը: Վերջինիս թեկնածությանը խմբակցությունում ոչ բոլորն են կողմ, սակայն կան պատգամավորներ, այդ թվում՝ Մարիա Կարապետյանը, որ ակտիվ գովազդում է նրան եւ հենց պայքարել է Խանդանյանի՝ հանձնաժողովի նախագահ դառնալու համար:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին

Ձեզ գուցե հետաքրքրի