Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: