Ներքին 16 րոպե առաջ - 19:58 10-11-2026

Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել միջկառավարական հանձնաժողովի նիստում

Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Գործադիրը հիշեցրել է, որ նիստը Երևանում համանախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։
Կողմերը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Նրանք միջկառավարական հանձնաժողովը գնահատել են որպես քաղաքական պայմանավորվածությունները գործնականում իրականացնելու արդյունավետ հարթակ։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի երկրների համար։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։

Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո