Օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։
Ալեքսանյանն ու նրա ընտրյալը՝ Անին, որը նույնպես Գյումրիից է, պսակադրվել են Սուրբ Գևորգ եկեղեցում։ Համացանցում արդեն հայտնվել է նորապսակների պսակադրության լուսանկարը։
Մարզիկը վերջերս ողնաշարի վիրահատության էր ենթարկվել և այժմ վերականգնողական շրջան է անցնում։
Ապաքինվելուց հետո նա կվերադառնա լիարժեք մարզումների։