Հոլիվուդյան աստղ Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ 29-ամյա Ջոզեֆ Բաենան, պաշտոնապես իր դեբյուտն է կատարել պրոֆեսիոնալ բոդիբիլդինգում՝ PNBA World Cup մրցաշարում զբաղեցնելով հինգերորդ տեղը։
Մրցույթը կայացել է Կալիֆոռնիայի Էլ Սեգունդո քաղաքում, որտեղ Բաենան հանդես է եկել Classic Physique Open անվանակարգում։
Մարզիկը սոցցանցերում հրապարակել է իր ելույթի տեսանյութը՝ արժանանալով երկրպագուների բազմաթիվ գովասանքներին։
Նշենք, որ Ջոզեֆն արդեն հաղթանակներ է գրանցել մի շարք մրցաշարերում և ստացել պրոֆեսիոնալ մարզիկի կարգավիճակ։
Նրան ակտիվորեն աջակցում է հայրը՝ 79-ամյա Առնոլդ Շվարցենեգերը, որը բոդիբիլդինգի լեգենդ է և «Միստր Օլիմպիա» տիտղոսը նվաճել է յոթ անգամ։