Ուղիղ եթեր
Ներքին 7 րոպե առաջ - 11:43 09-11-2026

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն։

24News-ը «Ազդարար» համակարգից տեղեկանում է, որ 2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է նրան պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն: ՊՆ նախկին նախարարը պետք է դատախազությանը ներկայացնի դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր: Նշվում է, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին։

Գլխավոր դատախազություն են հրավիրվել նաև Արշակ Կարապետյանի հետ փոխկապակցված անձինք, կինը՝ Ռոզա Կարապետյանը, Դավիթ Կարապետյանը և Հենրիխ Կարապետյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: