Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 10:00 05-09-2023

Նախկին պատգամավոր Վազգեն Պողոսյանը հրավիրվել է դատախազություն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ Գերագույն խորհրդի (1990-95թթ․) եւ Ազգային ժողովի (1995- 1999թթ․) նախկին պատգամավոր Վազգեն Վոլոդյայի Պողոսյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` իր գույքի վերաբերյալ կատարված ուսումնասիրության վերաբերյալ պարզաբանումներ տալու, դիրքորոշում հայտնելու եւ հայտարարագիր ներկայացնելու համար։

Վազգեն Պողոսյանը Ճարտարապետների միջազգային միության պատվավոր անդամ է, Հայկական տեխնոլոգիաների ակադեմիայի անդամ։ Նա պարգեւատրվել է ՀՀ պետական մրցանակով, Անանիա Շիրակացի մեդալով, ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ շինարարների միության, ԵՃՇՊՀ-ի եւ Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալներով, նաեւ «Հայաստանում երկրաշարժի 15-ամյակի» ՌԴ հուշամեդալով։ Պողոսյանի ընկերությունն է իրականացրել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման, Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի, Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի, Հանրապետության հրապարակի վերակառուցման եւ նորոգման աշխատանքները։ Վազգեն Պողոսյանը 71 տարեկան է։

Հիշեցնենք նաեւ, որ նա անցնում էր 2017 թվականի ընտրությունների ընտրակաշառքի գործով: Ըստ գործի տվյալների՝ Վազգեն Պողոսյանն իրավապահներին հայտնել է, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանից գումար է ստացել` որպես ընտրակաշառք բաժանելու համար, սակայն հետագայում մամուլին հայտնել է, որ թեեւ ասել է, որ գումար ստացել է, սակայն չի ասել, որ դա ընտրակաշառքի գումար է եղել, դա եղել է քարոզարշավի համար նախատեսված գումար։ Պողոսյանն ասել է, որ ինքն է կառուցել Ծառուկյանի «բուրգերը», խաղատունը եւ այլն, ինչի համար առատ վարձատրություն է ստացել։ Վազգեն Պողոսյանը, որպես մեղադրյալ, անցնում է նաեւ Քաղշինկոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով, որտեղ նրան մեղադրում են Վերմիշյանին կաշառք տալու համար: Նշենք նաեւ, որ գույքի բռնագրավման գործընթաց է սկսվել նաեւ Վահագն Վերմիշյանի նկատմամբ: Իսկ Պողոսյանի գործով դատախազություն են հրավիրվել նաեւ նրա 3 դուստրերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ