Ավելի քան մեկ դար առաջ Երևանի երկաթուղային կայարանի փոքրիկ շենքից ծնված 25 րոպեանոց առաջին փորձնական հեռարձակումը դարձավ մի ամբողջ ազգի մշակութային ու հասարակական կյանքի տարեգրությունը:
Այսօր Հայաստանի Հանրային ռադիոն՝ մեր սիրելի «Ռադիոտունը», պաշտոնապես նշում է իր հիմնադրման փառահեղ 100-ամյակը:
Հոբելյանական տոնակատարությունների շարքն իր տպավորիչ ակորդով եզրափակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մոտ երկու ժամ շարունակ Օպերային թատրոնի բեմը վերածվել էր կենդանի ռադիոստուդիայի, որտեղ բեմադրության տեսքով հանդիսատեսի աչքի առջև հառնեց 1026-ից սկիզբ առած պատմական ուղին:
Վաստակաշատ հյուրեր ու տանտերեր
Երեկոյի հանդիսավարներն էին հենց ռադիոյականները՝ տարիների վաստակ ունեցող Արմեն Ամիրյանը, Լիլիթ Աղբալյանը, Լուսինե Մուրադյանն ու Տիգրան Հարությունյանը:
Սերունդների դաստիարակը
Միջոցառման ընթացքում ընդգծվեց, որ Ռադիոտունը պարզապես լրատվամիջոց չէ․ այն կրթական ու մշակութային հզոր դպրոց է, որի ռադիոթատրոնների, մարզական ու երաժշտական հաղորդումների ներքո կրթվել են սերունդներ:
Անմար սեր ռադիոալիքներով
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը, անդրադառնալով անցած ուղուն, նշեց․ «Այդ հարյուրամյակի ավելի քան երկու տասնամյակը եղել եմ ռադիոյի հետ, ու մեր սրտի սերը, ջերմությունը կարողացել ենք ռադիոհաճախականություններով փոխանցել մեր ունկնդիրներին»:
1926-ի սեպտեմբերի 1-ին Սուրեն Քանանյանի հնչեցրած պատմական «Լսեցե՛ք, լսեցե՛ք» կանչից մինչև 1934-ի մայիսմեկյան առաջին ուղիղ ռեպորտաժը և այսօրվա ժամանակակից հեռարձակումները՝ Հանրային ռադիոն շարունակում է մնալ հայ ընտանիքների ամենահարազատ ու վստահելի ձայնը:
Այս մասին տեղեկանում ենք bravo.am կայքից։
bravo.am