Ներքին Տեսանյութ 28 րոպե առաջ - 21:30 04-11-2026

Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում

«ARTասահման»-ի այսօրվա թողարկման հյուրն է գեղանկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ May Yan-ը (Մարիամ Մանուկյանը)։

Ստացվեց շատ ջերմ, անկեղծ ու առանց ավելորդ պաթոսի զրույց ժամանակակից արվեստագետի իրական ճանապարհի, հաղթահարումների ու սեփական ձեռագիրը գտնելու մասին։ Ամենաուշագրավն ու հուզիչը նրա անցած ճանապարհի պատմությունն էր։

Մարիամն անկեղծորեն պատմեց 6 ամիս տևած ծանր հոգեբանական ճգնաժամի («դժոխքի») մասին, երբ ոչինչ չէր ստացվում, մինչև որ ստացավ մի պատվեր, որը դարձավ իսկական թերապիա։

Արդյունքում ծնվեց 2 մետրանոց «Դժոխք» կտավը, որն իրեն դուրս բերեց փակուղուց։ Այդ ամենից հետո սկսվեց նրա նոր վերելքը՝ համացանցային 5000 դրամանոց աուկցիոններից մինչև Միլանի և Փարիզի (Carousel du Louvre) միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներ։

Տեսանյութ: