Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-8-ին և 9-ի գիշերը հանրապետության տարածքում պարբերաբար տեղումներ են սպասվում։
Նոյեմբերի 6-ի երեկոյից մի շարք մարզերի բարձրադիր հատվածներում ձյուն կտեղա։
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, վատ տեսանելիություն և մերկասառույց։ Ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: