Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:30 28-05-2025

Այսօր՝ մեկ դար անց, մենք կրկին կանգնած ենք գոյատևման մարտահրավերների առջև. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ հայրենակիցներ,
1918 թվականի մայիսի 28-ը՝ հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկը, այն օրն է, երբ ցեղասպանություն, ավերածություններ ու աքսոր տեսած ազգը վերականգնեց իր պետականությունը: Առաջին հայկական հանրապետությունը միայն քաղաքական փաստ չէր. այն ազգային ինքնապահպանման, ապրելու և գոյատևելու կամքի մարմնացում էր։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը պատմության պարզ իրադարձություններ չէին. դրանք մեր գոյության վճռական մարտահրավերն էին։ Այդ վճռական պահին, ինչպես այսօր, հայ ժողովուրդը կանգնած էր նույն ընտրության առջև՝ լինել, թե անհետանալ:

Այսօր՝ մեկ դար անց, մենք կրկին կանգնած ենք գոյատևման մարտահրավերների առջև: Մենք ականատես ենք լինում Հայրենիքի մի մասի կորստի, ներսում աճող պառակտվածության, անտարբերության ու հուսահատության, իսկ մեզ շրջապատող աշխարհը դառնում է առավել անկանխատեսելի։ Սակայն այսօր, մայիսի 28-ի պատմությունը մեզ մեր նախնիների ոգիների պարտադրանքով հիշեցնում է, որ նույնիսկ ամենադժվարին ու ճակատագրական պահերին մենք ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք ուժ գտնել, կանգնել ու ասել՝ մենք կբորբոքենք ազգային ոգին, մենք կպայքարենք և մենք կլինենք մեր ճակատագրի տնօրինողը։

Այսօրվա կարգախոսը հետևյալն է. պետականությունը ձևականություն չէ, դա կամք է, դա հասունություն է, դա միավորվելու ընդունակություն է՝ նույնիսկ, երբ ամեն ինչ կարծես կորած է։

Թող Առաջին Հանրապետության ոգին չմնա պարզապես հիշողությունների վերապրում, այլ դառնա կոչ՝ գործողության։ Այժմ, ինչպես երբևէ, մեզ անհրաժեշտ է տոկունություն և կամք, ինչպես նաև ազգային ուժերի նոր զորահավաք՝ պահպանելու մեր հայրենիքը՝ որպես գաղափար, որպես իրականություն, որպես ապագա։

Փառք նրանց, ովքեր 1918 թվականին բարձրացրին անկախության դրոշը։

Եվ պատիվ նրանց, ովքեր այսօր պահպանում են այդ դրոշը բարձր»։

Ամենից շատ դիտված

18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին

Ձեզ գուցե հետաքրքրի