Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 190-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Միրհամեդ Մ.-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարն ու 42-ամյա Գրիգոր Հ.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոցիստեռնը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոցիստեռնը գլխիվայր մասամբ հայտնվել է դաշտում, և սկսվել է բենզինի արտահոսք։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: