2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին 44-օրյա պատերազմական գործողությունները։ Պատերազմի ավարտը, սակայն, հազարավոր հայ ընտանիքների համար դարձավ անդառնալի կորստի, ցավի ու չսպիացող վերքի սկիզբ։
Պատերազմի ավարտից վեց տարի անց՝ նոյեմբերի 9-ին, Շիրակի պանթեոնում, որտեղ ամփոփված են հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների աճյունները, պաշտոնյաները ծաղիկներ չեն խոնարհել։
Զոհվածների հիշատակի օրը, որը պետք է լիներ նաև հարգանքի տուրք նրանց սխրանքին ու հիշատակին, անցել է առանց մարզային և քաղաքային իշխանությունների ներկայության։
Պատերազմից վեց տարի անց էլ հազարավոր ընտանիքների համար նոյեմբերի 9-ը շարունակում է մնալ ոչ թե պարզապես պատմական ամսաթիվ, այլ իրենց կյանքի ամենածանր օրերից մեկը։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան