Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը չինական Շենժեն քաղաքում կայացած Գրան Պրիի փուլերից մեկում գրավել են 4-րդ տեղը:
Սպորտային զույգը վաստակել է 181.46 միավոր ու շատ մոտ է եղել մրցանակային եռյակին: Բրոնզե մեդալների արժանացած զույգը վաստակել է ընդամենը 0.04 ավելի՝ 181.50 միավոր:
209.84 միավորով հաղթող են դարձել ռուսներ Անաստասիա Միշինան ու Ալեքսանդր Գիլյամովը:
Ակոպովան ու Ռախմանինը Գրան Պրիի հաջորդ փուլին կմասնակցեն Ճապոնիայում՝ նոյեմբերի 27-29-ը։