Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 11:12 01-03-2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԻԵՎԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃՈՒՄ ԳՐԱՎԵԼ Է 4-ՐԴ ՏԵՂԸ, ԱԶԱՏ ՈՃՈՒՄ՝ 8-ՐԴ

Կիևում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 4-րդ հորիզոնականը, իսկ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ 8-րդ հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցել է ավելի քան 530 ըմբիշ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Կիևի մրցաշարի չեմպիոն է դարձել Մալխաս Ամոյանը, Կարապետ Չալյանն արծաթե մեդալ է նվաճել, իսկ Գևորգ Ղարիբյանը, Հովհաննես Մխիթարյանն ու Հրաչյա Պողոսյանը դարձել են բրոնզե մեդալակիր:

Վնասվածքի պատճառով պայքարը ժամանակից շուտ ավարտել են Արթուր Ալեքսանյանն ու Կարեն Ասլանյանը: