Ուղիղ եթեր
Սպորտ 37 րոպե առաջ - 23:53 23-10-2026

Հոկտեմբերի 24-ին մրցապայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԱԱ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հոկտեմբերի 24-ին կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը հանդես կգան հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականից Նորայր Հախոյանը (55 կգ) 1/8 եզրափակչում կմրցի վրացի Վախթանգ Լոլուայի հետ, որը UWW-ի դասակարգման առաջին համարն է:

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում կմրցի Դիմիտրի Խաչիձեի (Վրաստան) հետ:
Կարեն Ասլանյանը (63 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի Կորնելիու Ռուսուի (Մոլդովա) հետ:

Սլավիկ Գալստյանը (67 կգ) նույնպես պայքարը կսկսի որակավորման փուլից՝ մրցելով Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Գագիկ Սնջոյանի հետ:

Աշոտ Խաչատրյանի (72 կգ) մրցակիցը որակավորման փուլում կլինի Միհայ Պետիչը (Մոլդովա)։

Մալխաս Ամոյանը (77 կգ) որակավորման փուլում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ:

Սամվել Գրիգորյանը (82 կգ) որակավորման փուլում կհանդիպի Համզատ Գաջիևի (Ռուսաստան) հետ:

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) որակավորման փուլում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Միլադ Ալիրզաևի հետ:

Հայկ Խլոյանը (97 կգ) որակավորման փուլում կմրցի Համզա Բումադիենի (Մարոկկո) հետ:
Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) որակավորման փուլում կմրցի Հեյքի Նաբի (Էստոնիա) հետ: Առաջին մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 55, 60, 77 և 82 կգ քաշային ըմբիշները: 72 կգ, 97 և 130 կգ քաշայինները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 25-ին, իսկ 63 67 ու 87 կգ քաշայինները՝ հոկտեմբերի 26-ին: