72-ամյա Անահիտ Մարգարյանը Տավուշի մարզից է եկել Գյումրիի ծերերի շուրջօրյա խնամքի կենտրոն։ Կյանքի այս փուլում նա այստեղ է գտել հոգատարություն ու ջերմություն, թեև այս քաղաքում հարազատներ չունի։
«Էսպես մի՛ նայեք, առաջ լավ գործի եմ եղել, աշխատել, ապրել եմ»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Անահիտ Մարգարյանը։
Տարեց կինը խոստովանում է՝ այսօր ուժերն այլևս նախկինի պես չեն հերիքում, բայց սովորելու ցանկությունը չի մարում։
«Էս քաղաքում հարազատներ չունեմ, բայց բոլորը հարազատից էլ լավ են։ Հարազատից լավ են վերաբերվում»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է նա։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան