Ուղիղ եթեր
Արտաքին 41 րոպե առաջ - 23:57 23-10-2026

ՌԴ ԶՈւ-ն հոկտեմբերի 27-ին հրադադար կհաստատի Խերսոնի ուղղությամբ

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ կրակը կդադարեցվի, և «լռության ռեժիմ» կսահմանվի։

Նրա խոսքով՝ այդ որոշումը պայմանավորված է Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության իրականացմամբ։

Մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալական նշանակության բեռների տեղափոխման նպատակով կիրականացվի ինժեներական հետախուզություն, ինչպես նաև կապահովվի մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը դեպի Ալյոշկի։

«Լռության ռեժիմը» կգործի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04։00-ից։