Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
Հեքիաթային հարսանիք: Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է: Հարսանեկան կերպարը՝ ուշադրության կենտրոնում:
Դերասանուհի և երգչուհի Դիանա Մխիթարյանի կյանքում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կարևոր իրադարձություն է․ նա ամուսնանում է։ Դերասանուհին սոցիալական ցանցերում կիսվել է հարսանեկան օրվա նախապատրաստական կադրերով՝ հետևորդներին փոխանցելով հարսի առավոտի հուզիչ ու տոնական մթնոլորտը։
Դիանայի հարսանեկան կերպարն արդեն ուշադրություն է գրավել։ Նա կարծես հեքիաթային արքայադուստր լինի՝ իր կյանքի ամենակարևոր օրերից մեկը վերածելով գեղեցիկ ու հիշարժան տոնակատարության։
Հիշեցնենք, որ Դիանա Մխիթարյանը նշանադրվել էր այս տարվա մարտի 5-ին՝ Փարիզում։
Նրա սիրելին՝ Ռազմիկ Իգիթյանը, ամուսնության առաջարկություն էր արել Սիրո քաղաքում։ Դերասանուհին այն ժամանակ սոցիալական ցանցերում կիսվել էր իր հուզմունքով՝ նշանադրության օրն անվանելով կյանքի ամենագեղեցիկ և հիշարժան օրերից մեկը։
Այսօր զույգը նոր էջ է բացում իր կյանքում՝ սիրո պատմությունը շարունակելով ամուսնությամբ։