Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 15:33 07-03-2026

Կառավարման ակադեմիայում դասի գնալը փիար-շոուների մաս է․ Փաշինյանը «հասարակ մարդու» կերպարն է ստեղծում

«Ինքը ինչ անում է, հիմնականում անում է քարոզչական նկատառումներով։ Սա իր քաղաքական փիար-շոուների բաղկացուցիչ մասերից մեկն է, և առանձնապես շատ մեկնաբանելու բան այստեղ չկա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանն, անդրադառնալով Կառավարման ակադեմիայում Նիկոլ Փաշինյանի վերապատրաստվելուն։

Նշենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա մասնակցում է ՀՀ կառավարման ակադեմիայում վերապատրաստման դասին և կից գրել․ «Այսօր առաջին դասս էր Կառավարման ակադեմիայում, որտեղ մասնակցում եմ վերապատրաստման»։

Տեսանյութը հանրային քննարկումների առիթ է դարձել՝ հատկապես այն հարցի շուրջ, թե ինչու է վարչապետը 8 տարի պաշտոնավարելուց հետո որոշել վերապատրաստվել Կառավարման ակադեմիայում։

Սողոմոնյանի կարծիքով՝ այդ քայլը պետք է դիտարկել քաղաքական հաղորդակցության և հանրային պատկեր ձևավորելու համատեքստում։

Նրա խոսքով՝ նման քայլերը նպատակ ունեն ձևավորել վարչապետի «հասարակ մարդու» կերպարը։

«Քաղաքականության ցանկացած բաղադրիչ ունի նաև քարոզչական կողմ։ Այս դեպքում էլ փորձում է ցույց տալ, որ սովորական մարդ է՝ գնում է դասի, նստում է ուսանողական նստարանին, սովորում է»,- նշեց Սողոմոնյանը։

Նրա գնահատմամբ՝ դա նաև հանրային ընկալումների վրա ազդելու փորձ է։

«Ինքը փորձում է կոտրել այն կարծրատիպը, որ ղեկավարները պետք է միշտ դիստանցիա պահեն հասարակությունից։ Այս քայլերով փորձում է ներկայանալ որպես ժողովրդական և հասարակ մարդ»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
19:20 Գերմանիային ներկայացվող փոխհատուցման պահանջներն են ուժի մեջ են․ Տասուլաս
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%