Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հոր՝ Գագիկ Առուշանյանի, ծննդյան օրը․
«Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛։
Թող Աստված քեզ առողջություն, ուժ ու երկար տարիների կյանք պարգևի։
Թող բոլոր մտքերդ ու նպատակներդ կյանքի կոչվեն, քանզի դրանք բխում են մեր հայրենիքի ու պետականության շահերից։
Միշտ մնաս նույն անկոտրում կամքով ու հավատով՝ շարունակելով քո նվիրական ճանապարհը։
Թող հաղթանակներդ ու ձեռքբերումներդ շարունակական լինեն, հեր ջան»։