Հերիք եղավ էլի, խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է, Ազգային ժողովում ասել է Արարատ Միրզոյանը՝ դիմելով ընդդիմությանը:
Նա նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի բարձրաձայնումը Հայաստանին ու Ադրբեջանին կհեռացնի խաղաղությունից։
«Այո՛, կան պահվող անձինք, և նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը։ Հիմա ձեր տրամաբանությամբ պետք է գնանք, ասենք՝ մինչև այս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ո՞նց եք կարծում՝ սա ավելի շուտ կմոտեցնի՞ մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե՞ գնանք, ասենք, որ խաղաղությունը ստորագրում ենք, այս հարցում էլ գործակցում, այն մյուսում էլ, և տեսանելի ապագայում կստեղծվի իրավիճակ, որ այդ մնացող հարցերն էլ ավելի հեշտ կլինի լուծել»,- նշել է նա։