2020 թվականից ի վեր եթե նայենք, թե ինչքան պահանջներ են դրվել, որոնք իրականացվել են, դա է պատճառը, որ այսօր հասել ենք Սահմանադրության փոփոխության օրակարգին. 6 տարիների ընթացքում մենք հասել եք Անկախության հռչակագրի հարցին, ինչը նշանակում է դիվանագիտական տոտալ կոլապս:
Այս մասին երիտասարդների հետ համախմբված ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Եթե ինչ-որ փուլում կանգներ սա, չէինք հասնի դեռ Սահմանադրությանը, նման նախադեպ չկա, որ Սահմանադրության փոփոխության հարցով մի երկիր հարձակվի մյուս երկրի վրա, Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:
Տեսանյութ: