Ուղիղ եթեր
Բաստիոն 13 րոպե առաջ - 22:00 17-11-2026

Ռուբեն Վարդանյանը ֆանտաստիկ կյանք ուներ, բայց հանուն ազգայինի հիմա ցնցոտիների մեջ է. Թևան Պողոսյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Թևան Պողոսյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ակտիվ գործընթացների, դրանց վրա արտաքին ազդեցության, Դուբլինի խարտիան չստորագրելու պատճառների, Փաշինյանին Արցախի կորստից հետո կրկին ընտրելու, երկրում ձևավորված վախի մթնոլորտի, մարդկային հարաբերություններում իրական արժեքների կորստի ու դրա հետևանքով մեր պարտությունների, 90-ականներին մեր հաղթանակի, փոքր երկրների դիվանագիտության, Արևմուտքի՝ սեփական շահերով առաջնորդվելու, միավորվելու անհրաժեշտության մասին:

«Այս բոլոր գործընթացների աժիոտաժի մեջ Ադրբեջանը՝ որպես հաղթող, ուզում է ամրագրել ամեն ինչը, որովհետև ինքը և Թուրքիան լավ դասեր են քաղել պատմությունից, թե ոնց են ամրագրում, ոնց են պահում՝ անցած դարի, հիմիկվա գործընթանցներից ելնելով»,- նշում է նա:

Ըստ Թևան Պողոսյանի՝ իշխանություների միակ խնդիրը սեփական աթոռը պահելն է, ուստի բոլոր քայլերը տեղավորվում են այդ տրամաբանության մեջ, ոչ թե Հայաստանի զարգացման. «Ադրբեջանից գալիս է ազդակը, որ պետք է անես, Հայաստանի ներքին կյանքի մեջ կա մի խնդիր. գործող իշխանություններն ուզում են պահեն իրենց աթոռը»:

Քաղաքագետը, անդրադառնալով Դուբլինի խարտիան չստորագրելու պատճառներին, կարծիք հայտնեց, որ կան երևույթներ, որոնք Փաշինյանին հետ են պահել այն դեպքում, երբ նա խոսում է 20 տարվա մեջ ԵՄ-ին անդամակցելու երազանքի մասին, դա կարող է լինել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, անգամ Իրանի գործոնը:

Թևան Պողոսյանը, խոսելով մեր պարտությունների խորքային պատճառների մասին, նշեց մարդկային հարաբերություններում իրական արժեքների կորուստը, պատերազմի ժամանակ մեկ բռունց չդառնալն ու չմիավորվելը. նա տեսակետ հայտնեց, որ Խորհրդային միության տարիներին ավելի ազգային սերունդ էր դաստիարակվել, որը, զենքը ձեռքին, կռվել է Արցախում:

Քաղաքագետը նշեց, որ 90-ականներին Հայաստանի իշխանությունը համագործակցում էր Արցախի դաշնակցական ղեկավարության հետ, և հենց միավորումը բերեց հաղթանակի, մինչդեռ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք չկարողացանք մեկ բռունցք դառնալ:

Ըստ քաղաքագետի՝ ինքը երբեք չի հասկացել Արցախի հարցում տարբեր իշխանությունների շտապողականությունը, քանի որ բազմաթիվ փոքր ազգերի հարցեր հարյուրավոր տարիներով չեն լուծվում, ուստի հարյուրավոր տարիներ, բազմաթիվ սերունդներ Արցախի հարցի լուծումը պետք է պատկերացնենք չլուծման մեջ, հայկական պահեինք, մինչև գար ազգային կետը, երբ կարողանանք այդ հարցը լուծել:

Տեսանյութ:

Գևորգ Էմին-Տերյան