Ուղիղ եթեր
Ավելին 9 րոպե առաջ - 18:03 17-11-2026

Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել

Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հոր հիշատակին երգ է գրել և կատարել՝ հրապարակելով հուզիչ գրառում։

Նա նշել է, որ մանկուց երազել է երգչուհի դառնալու մասին, սակայն երբեք չէր պատկերացնի, որ այդ երազանքի մի մասն իրականություն կդառնա նման ցավալի հանգամանքներում։

Դստեր խոսքով՝ երգը ստեղծվել է հայրիկի հանդեպ անսահման սիրով, հպարտությամբ ու կարոտով։ Նա ցանկացել է, որ այն հասնի նաև այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և գուցե մի փոքր սփոփանք դառնա նրանց համար։

Երգի ստեղծման գործում իր ներդրման համար նա շնորհակալություն է հայտնել Արտեմ Վալտերին՝ իր ապրումներին երաժշտական կյանք տալու համար։

«Պապ, այս երգը քեզ համար է, բայց նաև բոլոր նրանց, ովքեր ինձ պես շարունակում են սիրել ու կարոտել մեկին, ում այլևս չեն կարող գրկել»,- գրել է նա։