Ո՞ւր է պատրաստվում մեկնել Էլիզ Մելիքյանը։ Նրա հայտարարությունը նոր քննարկումների առիթ է դարձել։
Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում՝ Հայաստանից հեռանալու մասին իր հայտարարություններից հետո։
Ավելի վաղ Instagram-ի հարցուպատասխանի ժամանակ նա հայտնել էր, որ ծրագրում է հեռանալ Հայաստանից՝ առաջացնելով հետևորդների հետաքրքրությունն ու բազմաթիվ քննարկումներ։
Այս անգամ Էլիզը նոր հրապարակմամբ անդրադարձել է նաև իր զբաղվածությանը՝ նշելով, որ նկարահանումների և աշխատանքային բազմաթիվ պարտականությունների պատճառով չի հասցրել պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին։
Սակայն առավել ուշագրավը նրա հաջորդ գրառումն էր, որտեղ հայտնել է․
«Մի քանի օրից մեկնում եմ, պետք է հավաքվեմ ու պատրաստվեմ, այնքան բան ունեմ անելու, հուսամ՝ ամեն ինչ կհասցնեմ»։
Թեև Էլիզը հաստատել է առաջիկա մեկնումը, դեռևս պարզ չէ՝ արդյոք խոսքը Հայաստանից մշտական հեռանալու մասին է, թե պարզապես ժամանակավոր ուղևորության։
Նա չի հայտնել նաև, թե որ երկիր է մեկնելու։