Երգիչ Անդրեի անձնական կյանքը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Երգչի նոր լուսանկարը համացանցում քննարկումների առիթ է դարձել։ Արդյո՞ք Անդրեի անձնական կյանքում նոր սիրավեպ է սկսվել։
Այս անգամ արտիստը Instagram-ի իր էջում Նյու Յորքից մի շարք հրապարակումներ է արել, որոնք անմիջապես հետաքրքրություն են առաջացրել հետևորդների շրջանում։
Հրապարակումներից մեկին երգիչը կից գրել է բավական խորհրդավոր նախադասություն․
«Կան հանդիպումներ, որոնք պատահական չեն լինում»։
Սակայն առավել ուշագրավը լուսանկարն է․ Անդրեն ցույց է տվել իր ձեռքերն ու մի աղջկա ձեռքերը՝ կարծես ակնարկելով իր կյանքում տեղի ունեցած առանձնահատուկ հանդիպման մասին։
Արդյո՞ք սա նոր սիրավեպի սկիզբ է, թե՞ պարզապես խորհրդավոր ակնարկ՝ երգիչը դեռևս չի մանրամասնել։
Մի բան ակնհայտ է՝ Անդրեի այս հրապարակումը բազմաթիվ հարցեր է առաջացրել, իսկ երկրպագուներն այժմ փորձում են հասկանալ՝ ո՞վ է այն աղջիկը, որի հետ երգիչը կիսվել է այս խորհրդավոր պահով։
Ֆոտոշարք