Ուղիղ եթեր
Ավելին 21 րոպե առաջ - 22:20 13-11-2026

Պերուի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 246 հազար բնակիչ ունեցող Իկա քաղաքից 96 կմ հարավ։ Օջախը եղել է 31 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։