Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները Աբու Դաբիում կայացած բանակցությունները դրական են գնահատել։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Գնահատականները դրական էին։ Այս պահին հաշվի չեմ առնում Զելենսկուն։ Նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում։ Բայց նրա բանակցողները, դատելով ամեն ինչից, տրամադրված էին առարկայական քննարկումների»,- «Վեստիի» թղթակից Պավել Զարուբինին ասել է Լավրովը։