Քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն չի դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան՝ համագործակցության ուղղությամբ առաջընթացն անհնար է։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումները։
«Քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն ուղղակիորեն և աներկբա չի ընդունում այդ հարձակումների պատճառով առաջացած իրավիճակում իր պատասխանատվությունը, տվյալ գործակալության հետ համագործակցության մեջ որևէ փոփոխություն հնարավոր չէ սպասել»,– ընդգծել է իրանցի դիվանագետը: