Արտաքին 22 րոպե առաջ - 11:53 15-11-2026

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Մայամիի G20-ի գագաթնաժողովին ռուսաստանյան պատվիրակություն ձևավորելու մասին

Ռուսաստանը սկսել է դեկտեմբերի 14–15-ին Մայամիում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցող պատվիրակության ձևավորումը։

РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է G20-ի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։

Ըստ նրա, Մոսկվան ակտիվորեն նախապատրաստվում է առաջիկա միջոցառմանը։ Ռուսաստանյան պատվիրակության ղեկավարի անունը պաշտոնապես ավելի ուշ կհայտարարվի։

Գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության հարցը դեռ բաց է մնում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի այցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։

Ամենից շատ դիտված