Արտաքին Տեսանյութ 28 րոպե առաջ - 09:31 15-11-2026

Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Բահրեյնում՝ Ալ Ռիֆա ուղղաթիռային բազայում տեղակայված ամերիկյան պաշտպանական օբյեկտի ռադարը թիրախավորվել է վեց անօդաչու թռչող սարքով։

ԻՀՊԿ-ի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան իրականացվող գործողության երկրորդ փուլի շրջանակում։

Իրանական կողմի պնդմամբ՝ ԱԹՍ-ների հարվածները լսվել են Բահրեյնի տարբեր շրջաններում։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ այս փուլում ամերիկյան թիրախների ուղղությամբ ավելի մեծ թվով անօդաչու թռչող սարքեր են ուղարկվել, քան նախորդ փուլում՝ սպառնալով ԱՄՆ-ի հետագա գործողություններին ավելի կոշտ պատասխան տալ։

Կորպուսը վերահաստատել է նաև Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին իր հայտարարությունը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված