Ներքին 14 րոպե առաջ - 11:45 15-11-2026

ԵԱՏՄ խնդիրներ, որոնք «թաքցվում են» հաշվետվություններում

Իշխանությունները ԵԱՏՄ շրջանակներում առաջացող խնդիրները հնարամտորեն տեղափոխում են քաղաքական դաշտ` չբարձրաձայնելով այն աշխատակարգային պրոբլեմների մասին, որոնք ստեղծել է հենց իրենց կառավարությունը։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի 2026 թ. փաստաթղթերից մեկում բացահայտվում է այն իրողությունը, որ օրինակ` Մաքսային միության տարածքում շրջանառվող սննդամթերքը ենթակա է համապատասխանության գնահատման, այնինչ Հայաստանի Հանրապետությունում բացակայում են որոշ ապրանքատեսակների համապատասխանությունը գնահատող մարմինները։

Մեկ այլ դրվագով. Մաքսային միության անդամ պետությունները ստեղծում են սահմանային անասնաբուժական հսկիչ կետեր, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում չկան անասնաբուժական և բուսասանիտարական անցման կետեր, ինչը հակասում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի պահանջներին։

Հ.Գ.: Ակնհայտ է, որ Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող ՍԱՏՄ֊ն տեղյակ պահել է Գևորգ Պապոյանին վերոնշյալ և բազմաթիվ այլ` քաղաքականության հետ իրականում ոչ մի կապ չունեցող խնդիրների մասին, որոնց լուծումն ազդարարող լայվեր, սակայն, չենք տեսնում։

Ամենից շատ դիտված