Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 20:00 25-12-2023

ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ կան, բայց ոչ ԵԱՏՄ-ի. Փաշինյանի ռուսական այցը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության կազմակերպության գագաթաժողովներին։ Փաշինյանի այցն ուշագրավ էր, քանի որ տևական ժամանակ է, ինչ նա և նրա գլխավորած կաբինետի անդամները բոյկոտում էին ՌԴ-ի առաջնորդած կազմակերպությունների, հատկապես ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի ձևաչափերով անցկացվող հանդիպումները, և չէր բացառվում, որ այս անգամ նույնպես հայկական կողմը չի մասնակցի դրանց։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ Հայաստանի ղեկավարությունը բոյկոտում էր ոչ թե ԵԱՏՄ-ի, այլ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի աշխատանքները։ Նա հիշեցրեց՝ ՀՀ ղեկավարությունը հայտնել է, որ խնդիրներ ունի ՀԱՊԿ-ի հետ, քանի որ վերջինս չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչի պատճառով էլ կազմակերպության հետ աշխատանքները սառեցված էին, իսկ տնտեսական համագործակցության մասով՝ հայկական կողմը խնդիրներ չունի։

«Կարելի է ասել, որ ԱՊՀ-ի հետ նույնպես աշխատանքները սառեցված էին, քանի որ ԱՊՀ-ն ամորֆ ձևաչափով մարմին է, և ՀՀ իշխանությունների կողմից դիտվում էր որպես ՀԱՊԿ-ի շարունակություն, որից ոչ մի օգուտ չկար։ Նույնը չի կարելի է ասել ԵԱՏՄ-ի դեպքում, նրանից օգուտներ կան, ինչի համար էլ Փաշինյանը մեկնեց»,- ասաց նա։

Արմեն Բադալյանը կրկին համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին բերվել է իշխանության 3 խնդիր լուծելու համար. Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և Ռուսաստանին Հարավային Կովկասում որպես գործոն չեզոքացնել, ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը զրոյացնել, իսկ ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին անդամակցությունը կարելի է ռազմաքաղաքական համագործակցություն անվանել, ինչպես նաև միջանցքի տրամադրել, կամ ՀՀ-ն ամբողջությամբ միջանցքի վերածել.

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա քանի դեռ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 40-45%-ը Ռուսաստանի Դաշնության հետ է իրականացվում, բնականաբար, ՀՀ իշխանությունները այս կառույցի հետ հարաբերությունները սառեցնելու խնդիր չունեն։ Երբ առևտրտնտեսական շրջանառությունում Ռուսաստանի դերը կնվազի, իսկ հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, հնարավոր է, որ դրանից հետո ԵԱՏՄ-ի հետ նույնպես հարաբերությունները սառեցվեն»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե ի՞նչ արդյունքներ կարող ենք անկնկալել Նիկոլ Փաշինյանի այցից և դրա ընթացքում կայանալիք հանդիպումներից՝ քաղաքագետը պատասխանեց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ Հայաստանի վարչապետը 5 րոպեն 1 անգամ կարծիք է փոխում։

Հարցին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում ՌԴ-ն կհամաձայնի՞ որ ՀՀ-ն շարունակի ԵԱՏՄ-ին իր անդամակցությունը, Արմեն Բադալյանը հիշեցրեց, որ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այդ տարբերակին իրենք համաձայն չեն, քանի որ չի կարող տնտեսական համագործակցություն լինել ռազմաքաղաքական հակառակ բլոկի անդամ պետության հետ։ Նա նաև նշեց, որ դժվար է հարցին հստակ պատասխանելը, քանի որ մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմ սահմանելու համաձայնագիր է ստոարագրել, սակայն վերջինս ՀԱՊԿ-ի անդամ չի։

«Սա կախված է նրանից, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին փոխարինող այլ շուկաներ կգտնի՞, թե՞ ոչ, ՀԱՊԿ-ին փոխարինող կգտնի՞, թե՞ ոչ, կառույցից դուրս գալը ճակատագրական կլինի՞, թե՞ ոչ։ Այս պահի դրությամբ բազմաթիվ հարցերի պատասխաններ չունենք, դրա համար էլ միգուցե ՌԴ-ն հիմա այդպես է խոսում, որովհետև ՀՀ-ն չունի այդ հարցերի պատասխանը, իսկ եթե բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնել և ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին փոխարինողներ գտնել, գուցե ՌԴ-ի հռետորաբանությունը փոխվի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան