Ուղիղ եթեր
Ներքին 59 րոպե առաջ - 14:36 30-10-2026

Ուսուցիչների մեկ դրույքի աշխատավարձը կարող է սահմանվել 300 հազար դրամ՝ առաջարկվում է փոփոխել ատեստավորման կարգը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ուսուցչի դրույքաչափի բարձրացում մինչև 300 000 դրամ` համաձայն ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի:

Ըստ այդմ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար իրականացվելու է կամավոր ատեստավորման երկրորդ փուլ` դրույքաչափը սահմանելով 300 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 30, 40, 50% հավելավճարով:

Այս միջոցառման կատարումն ապահովելու նպատակով առաջարկվում է 2027 թվականից սկսած՝ ատեստավորումն անցած ուսուցիչների համար 2028 թվականի հունվարի 1-ից մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց սահմանել 300 000 դրամ դրույքաչափ՝ հետևյալ դեպքերում՝ ուսուցիչը կամավոր ատեստավորման արդյունքում ստացել է 90-100 տոկոս արդյունք և կրկին մասնակցելով ատեստավորմանը՝ համարվել է ատեստավորված, ուսուցիչը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և համարվել ատեստավորված, իսկ այդ արդյունքի հիման վրա սահմանված հնգամյա ժամկետը լրացել է՝ անկախ ատեստավորմանը մասնակցելու ժամանակահատվածից։

Ամենից շատ դիտված