Ավելին 39 րոպե առաջ - 23:00 29-10-2026

Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել

72-ամյա կինը թոշակի անցնելուց հետո ամուսնու հետ սկսել է մեծահասակների համար բովանդակություն ստեղծել։

Ութ ծոռ ունեցող 72-ամյա Դի Դի Ուայթը ամուսնու հետ գտել է թոշակի տարիներին եկամուտ ստանալու անսովոր միջոց․ զույգը սկսել է մեծահասակների համար նախատեսված բովանդակություն ստեղծել։ Այն, ինչ սկզբում պարզապես զբաղմունք էր, վերածվել է եկամտի աղբյուրի։ Այս մասին հայտնում է TMZ-ն։

Մինչև թոշակի անցնելը Ուայթը արտադրական ընկերության համահիմնադիրներից էր։ Ամուսինները վերադարձել են իրենց վաղեմի հետաքրքրություններին, երբ երեխաներն ու թոռները մեծացել են։ Սկզբում նրանք տեսանյութեր էին նկարահանում անձնական օգտագործման համար, սակայն լսարանի հետաքրքրությունն աճելուց հետո որոշել են սեփական կայքն ու OnlyFans-ի էջը գործարկել։

Այժմ Դի Դի Ուայթը բովանդակություն ստեղծելը դիտարկում է որպես ֆինանսական կայունություն ապահովելու միջոց։ Նրա Instagram-ի հետևորդների թիվը մոտենում է 35 հազարի, իսկ TMZ-ի տվյալներով՝ նա նաև առաջադրվել է AVN Awards մրցանակի չորս անվանակարգում։

Ուայթի պատմությունը ցույց է տալիս, որ թոշակի անցնելը պարտադիր չէ, որ նշանակի ակտիվ կյանքի ավարտ․ ամուսինները նոր զբաղմունք են գտել, որը նրանց հնարավորություն է տալիս միասին աշխատել և եկամուտ ստանալ։