Ավելին 51 րոպե առաջ - 23:08 29-10-2026

Քրիստինա Ագիլերան Հելոուինին ընդառաջ գրավել է հետևորդների ուշադրությունը

Քրիստինա Ագիլերան Հելոուինից առաջ համարձակ լուսանկար է հրապարակել։

Երգչուհի Քրիստինա Ագիլերան Հելոուինին ընդառաջ Instagram-ում հրապարակել է համարձակ լուսանկար, որը մեծ ուշադրություն է գրավել հետևորդների շրջանում։

Երգչուհին լոգարանում հայելային սելֆի է արել՝ մարմնի որոշ հատվածները ծածկելով էմոջիներով և լոգարանի եզրով։ «Վերջին կերպարս մինչև Xtinaween-ը»,- կատակել է Ագիլերան։

Հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել՝ գովաբանելով երգչուհու արտաքինը։ Մեկնաբաններից մեկն էլ հումորով հույս է հայտնել, որ այս տարվա Հելոուինի կերպարը կկրի «Փոփ աստղը նոր երգ է թողարկում» վերնագիրը՝ ակնարկելով երկրպագուների՝ նոր երաժշտության սպասումները։