Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 17:03 29-10-2026

Մահացել է վավերագրող կինոռեժիսոր և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

Մահացել է վավերագրող կինոռեժիսոր, թատրոնի ռեժիսոր, թատրոնում և կինոյում իր հետքն ու ձեռագիրը թողած յուրահատուկ անհատ Հրանտ Հակոբյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։

«Նա կենսախինդ էր, կյանքը սիրող, կյանքով ապրող մարդ, հուշերով, հիշողություններով, անցյալով ու առավելապես ներկայով ու ապագայով ապրող մարդ, լավատես ու լավը սիրող, ընկերություն, միջավայր սիրող, ընտանիք սիրող մարդ։

Երբ հարցնում էինք՝ ինչպե՞ս ես, ասում էր՝ ասենք լավ ենք ու դրանով խոսում էր ինքն իր մասին։ Այդպես էլ պայքարեց կյանքի համար, ապրելու համար, պայքարեց, չնահանջեց, երբեք հույսը չկորցրեց, հավատաց, որ առողջանալու է, յուրաքանչյուր օր, երբ մի քիչ լավ էր զգում, գալիս էր դեպի իր միջավայրը, իրեն հարազատ միջավայրը, բայց․․․»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հրանտ Հակոբյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը (Լ. Վաղարշյանի արվեստանոցը)։

Ավարտելուց հետո 1974-1979 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Իջևանի թատրոնում, այնուհետև՝ որպես ռեժիսորի ասիստենտ և երկրորդ ռեժիսոր «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1982 թվականին վերաորակավորում է անցել Մ. Գորկու անվան ստուդիայում։ 1987 թվականից աշխատել է որպես ռեժիսոր «Հայկ» ստուդիայում։

Նկարահանել է «Բաղոյաններ», «Մարսը մեր կողքին է», «Շրջափակում», «Խաղաղ դեսանտ», «Մոնթե», «Հաղթանակի օրը», «Մեծ քաղաքի փոքրիկ մարդը», «Համահայկական խաղեր», «Արամ Խաչատրյան», «Դիմակայում» և մի շարք այլ ֆիլմեր։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը