Ուղիղ եթեր
Ներքին 54 րոպե առաջ - 18:09 29-10-2026

71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել քարե պատնեշին

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։10-ի սահմաններում Կոտայքի մարզի Բջնի գյուղի 2-րդ փողոցի թիվ 24 տան դիմաց Կոտայքի մարզի բնակիչ՝ 71-ամյա Գրիշա Դ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վարորդի մահը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով էլ բախվել է պատնեշին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված