Գուրգեն Դաբաղյանն ու որդին՝ Լևոնը, ոճային կերպարներով զբոսնել են Հյուսիսային պողոտայում։
Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու որդին՝ Լևոնը, միասին զբոսնել են Երևանի Հյուսիսային պողոտայում։ Երգիչն ընտանեկան ժամանցի լուսանկարներով կիսվել է
Instagram-ի իր էջում։
«Պապայի բռատը»,- լուսանկարներին կից գրել է Գուրգենը։ Զբոսանքի համար նա ընտրել էր մուգ կապույտ ջինսեր, սպիտակ շապիկ և շագանակագույն բաճկոն՝ կերպարը համադրելով սպորտային կոշիկների հետ։ Փոքրիկ Լևոնն էլ աչքի էր ընկնում իր ոճային տեսքով՝ սև-կապույտ հուդիով և մոխրագույն տաբատով։
Հիշեցնենք, որ Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան, երկու երեխա ունեն։ Նրանց դուստրը՝ Շուշանը, ծնվել է 2020 թվականին, իսկ որդին՝ Լևոնը, ընտանիքին միացել է 2024-ին։